|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
«Էս հարցուպատասխաններին տպավորություն է, որ աղանդի հավաքի եմ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ձեր հրապարակված կանոնակարգում գաղտնի կետ կա՞, որ օրը 4 անգամ պետք է ծափ տաք Փաշինյանին կամ Փաշինյանի նկարը կախեք ձեր աշխատասենյակներում։ Բա Եվրոպա եք գնում, էդ որտե՞ղ եք էդպիսի բան տեսել, կարո՞ղ է՝ ձեզ «ֆյուրերով» պետք է դիմենք՝ հստակեցրեք, պրծնենք»,– ասաց նա։
Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ նաև իշխանությունների պնդումին, թե ըստ բանակցությունների՝ Արցախը մինչև իրենց գալն էր հանձնված։
«Եթե Արցախը վաղուց հանձնված էր, Ալիևն ինչու չէ՞ր վերցնում, ասել է՝ մինչև Փաշինյանը չգա՝ չեմ վերցնե՞լու, պետք է անպայման Փաշինյանի ձեռքից վերցնե՞մ»,– հարցադրեց պատգամավորը։