|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
Վանիկ Արամի Ղազարյանը մահացու վիրավորում է ստացել Ախպրաձորում, որը նախքան Քարվաճառի հանձնումը սահմանից հեռու էր 110 կմ:
Թշնամին Ախպրաձորի վրա երբեք չէր կրակի, եթե չլիներ Քարվաճառի հանձնումը:
Ինչպես Քարվաճառի հանձնումը ոչ միայն չկանխեց, այլ ավելի դյուրացրեց Հայաստանի վրա նոր հարձակումները, այնպես էլ Արցախի հանձնումը դյուրացնելու է Երևանի վրա հարձակումը:
Քարտեզը` Հայկական ալիք-ից։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ երեկ՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր