կարևոր
1030 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-01 18:51
Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունը անփոփոխ է մնացել․ «Ազատություն»

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունը անփոփոխ է մնացել․ «Ազատություն»

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունը անփոփոխ է մնացել: Շարունակելու է հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ, գրում է «Ազատություն»-ը:

Ներկայացնելով անցած շաբաթավերջին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մանրամասներն՝ ասաց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

«Սկզբունքը շարունակում է մնալ նույնը. ինչպես այս տարվա հունվարին որոշվել էր, դա անփոփոխ է մնացել, բայց, բնականաբար, հնարավոր է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով գործնական անհրաժեշտություն առաջանա և այդ մասով, եթե հիշում եք, սեպտեմբերին տեղի ունեցավ նաև սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների միջև Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներում հանդիպում, և նրանք ուսումնասիրեցին հատվածները, որտեղով որ հնարավոր ենթակառուցվածքները պետք է անցնեն, այդտեղ գուցե անհրաժեշտություն առաջանա շատ կարճ հատվածները սահմանազատելու, որպեսզի նախագծման և շինարարության համար խնդիրներ չառաջանան», – մանրամասնել է ԱԺ Արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: