|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովում հանդիպել եմ Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, ովքեր դիմել էին՝ ՀՀ օրենսդիր մարմնում օրենսդրական ընթացիկ նախաձեռնությունների և Հայաստանի իրավական համակարգի, արտաքին և ներքին քաղաքականության զարգացման հեռանկարների մասին քննարկում կազմակերպելու, ինչպես նաև իրենց հուզող հարցերն ինձ ուղղելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։
«Ուսանողների հարցերը համարձակ էին, տրամաբանված և խոր։ Նրանց մտահոգությունների կենտրոնում Արցախյան հիմնախնդիրն էր, Հայաստանի անվտանգության միջավայրը։
Նման հանդիպումները կարևոր են և լրացնում են ուսանողների պատկերացումները, գիտելիքները տարբեր ուղղություններով՝ խթանելով նրանց հետագա ներգրավվածությունը պետության կառավարման գործընթացներում»: