|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության մոտ մի խումբ առեւտրականներ, մեծ մասամբ` «Առինջ մոլ»-ից եւ «Մալաթիա» տոնավաճառից, բողոքում են մաքսազերծման թանկացման դեմ: Նրանցից ոմանք մտահոգություն էին հայտնել, որ վարչապետ Փաշինյանը ծանոթ չէ իրենց խնդրին, եւ հնարավոր է` ՊԵԿ-ը սաբոտաժ է իրականացնում:
Այս կապակցությամբ yerkir.am-ը զրուցել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանի հետ:
«Շաբաթ օրն առևտրականները հանդիպել են ՊԵԿ ղեկավարության հետ և ստացել իրենց հուզող հարցերի պատասխանը: Մաքսատնից պահանջվել է անցնել օրինական աշխատանքի, և այստեղ ծագել են որոշակի խնդիրներ` օրինական աշխատանքի անցնելու հետ կապված: Այսօր էլ ՊԵԿ ղեկավարը վարչապետին կզեկուցի նոր իրավիճակը, և դրան համապատասխան նոր քայլեր ու մոտեցումներ կձևավորվեն, ինչի մասին առևտրականները շաբաթ օրվանից են տեղյակ»,- ասաց Եղոյանը:
Մեր դիտարկմանը, որ առևտրականներից ոմանք կարծում են, որ գուցե սա սաբոտաժ է կառավարության դեմ, վարչապետի մամուլի քարտուղարն արձագանքեց. «Սա ոչ թե սաբոտաժի խնդիր է, այլ օրինական աշխատանքի անցնելու խնդիր, որի արդյունքում են մաքսազերծման գները փոփոխվել, ու սա քննարկան փուլում է: Մենք հիմա աշխատում ենք այնպես անել, որ մաքսատունը աշխատի օրինական, և առևտրականները չտուժեն»: