|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է.
«Տարիներ առաջ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ կողմնակալ դատավորն անկախ չէ և արդարադատություն իրականացնել չի կարող, իսկ այդպիսի պայմաններում կայացված դատական ակտը՝ գործադրվել չի կարող (ՍԴՈ-918):
Նշածս որոշումն այսօրվա արդարադատության պայմաններում պարզապես չի գործում:
Վաղ, թե ուշ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ այսօր կայացված իբր մեղադրական վերդիկտը, դատավոր Մելիքսեթյանի այս և նախորդիվ կայացված դատական ակտերը հենց նաև ՍԴ որոշման ուժով չեն գործադրվելու:
Բոլորին է ակնհայտ, որ դատավորը կողմնակալ է, դատավորն անկախ չէ և գործում է ուղիղ քաղաքական հետապնդումը: Չէ, որ ի թիվս այլի նույնիսկ 23.09.2025 թվականին գործադիր իշխանության ղեկավարը կրկին ընդգծեց Երևան-Կենտրոն ՔԿ հիմնարկում գտնվող կալանավորվածներին, հատուկ ընգծելով վայրը, այդ թվում Միքայել Սրբազանին, որով հերթական անգամ ապացուցվեց քաղաքական հետապնդման ուղիղ փաստը:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին և վստահություն, որ իրավունքը գերակայելու է»։