Միասին կարող ենք
կարևոր
1084 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-13 19:05
Քաղաքական

«Ուղիղ միջամտութուն է քաղաքական գործընթացներին»․ Արամ Վարդևանյան

«Ուղիղ միջամտութուն է քաղաքական գործընթացներին»․ Արամ Վարդևանյան

«Ժամը 12-ից սկսվել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։ Հիմքերն ու հիմնավորումները նույն բովադակությունն ունեն, ինչ կալանքի միջնորդության քննության ժամանակ, ուղղակի վերջում տնային կալանք բառն են օգտագործել»։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ դատարանն ընդմիջում է հայտարարել, դատական նիստը կշարունակվի 20։00-ին։

«Ինչու եմ սա վկայակոչում․ որպեսզի հասկանաք, որ թե՛ յոթ ամիս տևած կալանքը, թե՛ երկու ամիս տևած տնային կալանքը ոչ մի հիմնավորում չունեն։ Պարզապես խափանման միջոց նման ինտենսիվության չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում։ Այն որ այս քրեական վարույթը պետք է կարճվի, ակնհայտ է։ Այս քրեական վարույթը պրիմիտիվ քաղաքական հետապնդում չէ, այս միջնորդությունն այլևս վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացների հավասարությանը, արդարությանը կամ դրա խաթարմանը։ Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին»,–հավելեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է  Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ։

Նշենք, որ տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։