|
Փոխարժեքներ
16 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Սամվել Կարապետյանը՝ թե որպես ազգային բարերար, թե որպես ՀՀ երևի թե նորագույն պատմության ընթացքում ամենամեծ բարեգործություններ արած անձ, Հայաստանի համար միայն լավն է արել։ Այն, ինչ կատարվում է իր նկատմամբ վերջին 7 ամիսներին, ոչ միայն վրեժխնդրություն է, ոչ միայն հաշվեհարդար է, ոչ միայն քաղաքական հետապնդման ամենանեգ դրսևորումն է, այլ... ես չգիտեմ, սա ինչ է »,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց բարերար Սամվել կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ Սամվել Կարապետյանն առողջ, ուժեղ հայ տղամարդ էր, նա կալանավորման ընթացքում այնպիսի պայմաններում է գտնվել, այնպիսի հետևանքներ են ի հայտ եկել, որոնք իմ կարծիքով, բացառապես դիտավորությամբ կատարված երևույթներ են։
«Առողջական բնույթի հարցերը, որոնք ի հայտ են եկել, խոսքը թոքաբորբի, կորոնավիրուսային հիվանդության մասին, ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ են պաշտոնյաների անգործության, ինչ-որ իմաստով նաև նրանց գործողությունների հետ։ Ես ուզում եմ ասել բուժօգնության իսպառ բացակայության մասին։ Երբ ՊՈԱԿ-ի տնօրենն ասում է, գանգատներ չեն եղել, դա իսկապես ապշեցնող է»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության բողոքը Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի որոշման դեմ ու կալանավորման որոշում կայացրեց։
Հիշեցնենք, որ հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025 հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով: Դատախազությունն այս տարվա առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ պահանջով, ինչը փաստաբաններն ապօրինի են որակում։ Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և պաշտպանների բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը: