Միասին կարող ենք
կարևոր
5473 դիտում, 6 ամիս առաջ - 2025-09-09 13:30
Իրավական

Սամվել Կարապետյանի խոսքում իշխանափոխության հարց կա՞, լսե՞լ եք․ փաստաբանը ներկայացրեց փորձագետների եզրակացությունը

Սամվել Կարապետյանի խոսքում իշխանափոխության հարց կա՞, լսե՞լ եք․ փաստաբանը ներկայացրեց փորձագետների եզրակացությունը

Սամվել Կարապետյանի գործով իրավապահները կոչ են դիտարկել նաև Կարապետյանի՝ ձերբակալությունից հետո տան բակում օգնականին ուղղված «սրանց մի լավ դաս կտաք» խոսքը։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանը։

Նա մանրամասնեց, որ պաշտպանները պարզաբանել են, դաս տալը չի վերաբորւմ իշխանության որևէ ներկայացուցչի, այլ այնտեղ հավաքված համախոհների շրջանում եղած մի քանի անձի, որոնք փորձել են ագրեսիվ վարք ցուցաբերել։

«Բացի այդ, դաս տալը բոլորս գիտենք, որ կրթելու ձև է։ Հիմա ի՞նչ , իրավապահները  ուզում են ասել «Կրթելը նորաձև է»-ն այդպես չէ՞։  Չեն կողմնորոշվում»,-ասաց Հակոբյանը։

Պաշտպանության կողմը դիմել է լեզվաբաների, գիտաշխատողների, պրոֆեսորների ստացել կարծիքներ։ Նրանք նշել են, որ Կարապետյանի հայտարարությունը կարծիքի արտահայտում է, չի պարունակում կոչ՝ առավել ևս իշխանությունը զավթելուն ուղղված։ Մեկն ուրիշ նշել է, որ դատողական-գնահատողական խոսք է, չի կարող համարվել դիմում մարդկան ինչ-ինչ գործողություններ իրականացնելու համար։