|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Սամվել Կարապետյանի գործով առավել քան ակնհայտ է, որ քննչական մարմինների գործողությունները կրում են և՛ ուղղորդված, և՛ բացառապես ապօրինի բնույթ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։
«Մենք կարող ենք անվերջ բանավիճել քննչական խմբի ղեկավարի, գործը քննող քննիչի հետ, որևէ հիմնավորում ու փաստարկ իրենք չեն կարող ներկայացնել, որ կոնկրետ այս գործողությունը կրում է օրինական, իրավական ու ոչ ուղղորդված բնույթ։ Հետևաբար, ակնկալել, որ այս գործով Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի է ունենում արդարադատություն, մեղմ ասած, անհիմն է։ Արդարադատություն ասվածն այս պարագայում չի գործում ընդհանրապես։
Ինչ վերաբերում է Կարապետյանին վերագրվող իշխանությունը բռնությամբ զավթելու կոչին, ապա պաշտպանական խումբն իր ձեռքի տակ ունի փորձագիտական համալիր եզրակացություն, որի ներքո ստորագրել են բազմամյա փորձ ունեցող մի քանի փորձագետներ, այդ թվում լեզվաբան պրոֆեսորներ։
Նրանք տվել են եզրակացություն, որ իշխանությունը զավթելու կոչի վերաբերյալ որևէ հանգամանք առկա չէ։ Միայն քննչական մարմնի սին դատողություններն են, որ այդ արտահայտությունը կոչ է։ Ես դատախազներին, քննիչներին, դատավորներին իրոք խնդրում եմ ձեռնպահ մնալ ապօրինություն անելուց՝ ձեր վերադասին հաճոյանալու համար։ Դա ձեզ որևէ լավ տեղ չի տանելու»,- ասաց Ֆերոյանը։