Փոխարժեքներ
25 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով 5-րդ դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ հետազոտվեցին նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ ներկայացված ապացույցները՝ փաստաթղթեր, նախաքննական մարմինների որոշումներ, զեկուցագրեր, ԶԼՄ հրապարակումներ։ Դատարանում, մասնավորապես, հետազոտվեց 2024թ․ ապրիլի 25-ին գլխավոր դատախազին ներկայացված ԻՔՄ հաղորդումը և դրան ուղղված պատասխանը։ Մասնավորապես, փաստաբան Ռոման Ահարոնյանը հիշեցրել էր, որ Միքայել Սրբազանի՝ 2023թ սեպտեմբերի 26-ին «Օրագիր Նյուզին» տրված հարցազրույցից հետո Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել՝ իբրև իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր կատարելու հատկանիշներով, սակայն դատախազությունը փաստել է, որ հանցակազմ առկա չէ և քրեական վարույթ չի նախաձեռնվել, հետապնդում՝ չի իրականացվել։ Փաստաբան Ռոման Ահարոնյանի դիտարկմամբ՝ դատախազության պատասխանից հետևում է, որ քննարկվել է կոնկրետ անձի կոնկրետ վարքագիծը և հանցանք առկա չէ։ Պաշտպանության կողմը նաև որպես ապացույց ներկայացրեց լեզվաբան-փորձագետի կարծիք՝ Սրբազանի խոսքի կոնտեքստի վերաբերյալ, համաձայն որի՝ հարցազրույցի տեսագրությունում որևէ կոչ չկա, պատմողական նախադասություն է։
Այսօրվա նիստի ժամանակ դատավորը պաշտպանական կողմից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ փորձագետ, և ոչ թե՝ մասնագետ։ Շուրջ կես ժամ հանրային մեղադրողներին ու դատավորներին պաշտպանները բացատրում էին երկու հասկացությունների տարբերությունը, որից հետո պաշտպանական կողմը դատարանին ներկայացրեց լեզվաբան-փորձագետների կարծիքները՝ Միքայել Սրբազանի արտահայտած հրապարակային խոսքի վերաբերյալ։
Մանրամասն՝ տեսանյութում։