կարևոր
2047 դիտում, 5 ժամ առաջ - 2025-08-23 14:12
Աշխարհ

Մերձավոր Արեւելք. ինչու է անխուսափելի Իրանի հետ երկրորդ պատերազմը

Մերձավոր Արեւելք. ինչու է անխուսափելի Իրանի հետ երկրորդ պատերազմը
Հունիսյան 12-օրյա պատերազմը բացահայտեց Իսրայելի հակահրթիռային պաշտպանության հսկայական տնտեսական ծախսերը – Կա մի քանի պատճառ, որպեսզի Նեթանյահուն կրկին հարձակվի Իրանի վրա։ Foreign Policy-ն, օրինակ, նույնիսկ կարծում է, որ «Իսրայելը, հավանաբար, նոր պատերազմ կսկսի Իրանի դեմ մինչեւ դեկտեմբեր, հնարավոր է՝ նույնիսկ օգոստոսի վերջին։ Իրանը դա գիտի եւ պատրաստվում է հարձակման։ Առաջին պատերազմում նա երկար խաղ խաղաց՝ ավելացնելով իր հրթիռային հարվածները, քանի որ կանխատեսում էր երկարատեւ հակամարտություն: Այնուամենայնիվ, հաջորդ փուլում Իրանը, ամենայն հավանականությամբ, կտրուկ հարված կհասցնի հենց սկզբից՝ ձգտելով ցրել ցանկացած գաղափար, որ նա կարող է ենթարկվել իսրայելական ռազմական տիրապետությանը»:

12-օրյա իսրայելական Rising Lion-ը, չնայած իր արյունարբու լինելուն, արդեն երկրորդ օրը պոչը կկտրեր եւ կսողար տուն, եթե Թրամփը չլիներ։ Իսրայելական ռմբակոծությունները չեն կարողացել էական վնաս հսցնել իրանական միջուկային օբյեկտներին – դրանք միայն աննշան վնասվել են եւ կարող էին վերականգնվել մի քանի ամսվա ընթացքում: Պատճառն այն էր, որ դրանք գտնվում էին մի խորության վրա, որին հնարավոր չէր հասնել իսրայելական ավիացիայի համար։ Եվ հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում հայտարարեց՝ ամերիկյան օդուժը հարձակվելէ Իրանի վրա։ CBS հեռուստաալիքը նշել է՝Թրամփի վարչակազմը նախապես կապվել է Իրանի ղեկավարության հետ եւ զգուշացրել, որ ԱՄՆ-ը ծրագրում է միայն այդ հարվածները հասցնել, եւ երկրում իշխանափոխություն չի ենթադրում: Ամերիկյան B-2 ռմբակոծիչները, որոնց թռիչքի մասին հայտնի է դարձել դեռ նախօրեին, խոցել են Ֆորդոյի, Նաթանզի եւ Սպահանի օբյեկտները: Հիմնական հարվածը բաժին հասավ Ֆորդոյին։ Նրա վրա նետել են հակաբունկաերային ռումբերի ամբողջական զինամթերքը՝ 12 GBU – 57 ռումբ, որոնք հասցրել են վեց B-2 ռմբակոծիչներ։ Ռազմածովային ուժերի սուզանավերից 30 Tomahawk թեւավոր հրթիռներ են արձակվել Նաթանզում եւ Սպահանում գտնվող օբյեկտների ուղղությամբ:Արդյունքում Թրամփը գոհ է մնացել եւ հունիսի 24-ի գիշերը հայտնել Իսրայելի եւ Իրանի միջեւ հրադադարի մասին։ 

Հասկանալով, թե ով է իրականում հաղթել Թել Ավիվի եւ Թեհրանի պատերազմում, ընդգծենք` Իսրայելի 12-օրյա պատերազմը կապված էր ոչ այնքան Իրանի միջուկային ծրագրի, որքան Մերձավոր Արեւելքում Թել Ավիվի մոտ ուժերի հավասարակշռությունը փոխելու փորձի հետ։ Ակնհյտ է` Իրանի միջուկային ներուժը մնում էր կարեւոր, բայց ոչ որոշիչ գործոն, որը Իսրայելն օգտագործում էր իր հիմնական մրցակցին ուրիշի ձեռքերով թուլացնելու եւ տարածաշրջանային բարենպաստ հավասարակշռությունը վերականգնելու համար, որը Իսրայելը ցանկանում է, բայց չի կարող ինքնուրույն հասնել:Պետք չէ բացատրել` Թեհրանում էլ էին հասկանում, թե ով է իրենց իրական հակառակորդը

Reuters – ը կարծում է` «պատերազմից եւ դիվանագիտական փակուղուց թուլացած Իրանի հոգեւոր վերնախավը կանգնած էր մի խաչմերուկում՝ դիմակայել միջուկային գործունեությունը դադարեցնելու ճնշմանը եւ ենթարկվել Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետագա հարձակումների ռիսկի, կամ զիջել եւ ենթարկվել ղեկավարության փոփոխության վտանգի։  Այս պահին Իսլամական Հանրապետության ղեկավարությունը կենտրոնացած է այսրոպեական գոյատեւման, այլ ոչ թե երկարաժամկետ քաղաքական ռազմավարության վրա»։ Իսկապես, թեեւ պաշտոնաան Թեհրանը տոնում է հաղթանակն Իսրայելի նկատմամբ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու տասնյակ բարձրաստիճան հրամանատարների եւ միջուկային գիտնականների մահն իսրայելական ռումբերի տակ միանշանակ ազգային խայտառակություն է իշխանությունների համար եւ, Հետեւաբար, խաթարել է այդ խոշոր մերձավորարեւելյան տերության իմիջը ոչ միայն հարեւանների շրջանում։  Զգալով, թե ինչպես են աթոռները ցնցվում դրանց տակ, իրանական «ինսայդերները» Reuters գործակալությանը շշնջացել են՝ քաղաքական կառույցը ներկայումս դիտարկում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները, որոնք ուղղված են միջուկային հավակնությունների շուրջ բազմամյա վեճի լուծմանը, որպես հետագա էսկալացիայից եւ գոյության սպառնալիքից խուսափելու միակ միջոց»: Ինքը՝ Իրանի նախագահւ հայտարարել է՝ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերսկսոմը «չի նշանակում, որ մենք մտադիր ենք հանձնվել», եւ անմիջապես քննադատության է ենթարկվել կոշտ գծի կողմնակիցների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ազիզ Գազանֆարիի կողմից: Նա եւ իր հետեւորդները լիովին ունակ են փոխել ղեկավարությունը, որպեսզի ցեղակիցների եւ արաբական աշխարհի առջեւ «դեմքը պահեն» եւ հաշտվեն Իսրայելի հետ։ Այս դեպքում գալիք պատերազմը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի արյունալի կլինի, քան առաջինըԵթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին զիջի Իսրայելի ճնշմանը եւ միանա պայքարին, Նահանգները կարող են բախվել Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի, որի համեմատ Իրաքը հեշտ որս կթվա:

Թեհրանի հետ կռվախնձորը շարունակում է մնալ այն, որ նա պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքն այն շրջանակներում, ինչն, իր կարծիքով, խաղաղ միջուկային էներգետիկ ծրագիր է, իմնչդեռ Թրամփի վարչակազմը պահանջում է ամբողջովին դադարեցնել բոլոր նման աշխատանքները: Եվ մինչ Իրանի արտաքին գործերի նախարարությունը ձգձգում է միջուկային բանակցոթյունները վերսկսելու որոշումը, «քաղցր զույգը»՝ Թրամփն ու Նեթանյահուն, զգուշացնում են, որ չեն վարանի նոր հարված հասցնել Իրանին, եթե նա վերսկսի ուրանի հարստացումը, որպեսզի ճանապարհ հարթի միջուկային զենքի ստեղծման համար: «Մենք կվերադառնանք! «Թրամփը սպառնացել է անցյալ շաբաթ:

Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտում կարծում են՝ եթե Իրանը փորձի արագ վերականգնել իր միջուկային ներուժը՝ չստանալով դիվանագիտական երաշխիքներ կամ անվտանգության երաշխիքներ, ամերիկա-իսրայելական հարվածը ոչ միայն հնարավոր կլինի, այլեւ գրեթե անխուսափելի կլինի: Բայց Վաշինգտոնի հետ «սառեցումը» հղի է երկրի ներսում կոշտ արձագանքով, էլիտաների պառակտման խորացմամբ եւ կապիտուլյացիայի նոր մեղադրանքներով։Այնպես որ, առայժմ Թեհրանը խոստանում է վճռական պատասխան հարված հասցնել, թեեւ գտնվում է առավել խոցելի վիճակում՝ 12-օրյա պատերազմի հետեւանքով ռազմական ներուժի սպառման, Մերձավոր Արեւելքում իր դաշնակիցների ճամբարի թուլացման եւ տնտեսական ճգնաժամի պատճառով։  Փաստորեն, ամբողջ Մերձավոր Արեւելքն այժմ վտանգավոր բեկման վրա է։ Գազայի ողբերգությունը, Իրանի դեմ ագրեսիան, Սիրիայի շարունակվող ապակայունացումը հստակ ցույց են տալիս՝ տարածաշրջանում էքզիստենցիալ սպառնալիք են իրականում Նեթանյահուն եւ նրա դաշնակիցները: Իսրայելի ներքին ապարտեիդի եւ նրա շուրջ չդադարող տարածաշրջանային հակամարտության նման համադրությունը պայթուցիկ ներուժ է պարունակում։Դրա չեզոքացումը պահանջում է համարձակ դիվանագիտական նախաձեռնություն, պատմական տեղաշարժ, առաջին հերթին Իրանի, իսկ դրանից հետո՝ ողջ տարածաշրջանի համար՝ փոխադարձ սպառնալիքների խորը արմատավորված պարադիգմից դեպի հնարավորությունների ընդլայնման պարադիգմ՝ ներառյալ կապերի ամրապնդումը ինչպես հյուսիսային հարեւանների, այնպես էլ գլոբալ հարավի երկրների հետ։ Նման աճող տարածաշրջանային գործընկերությունը, անկասկած, կնպաստի նաեւ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ երկխոսությանը։

«Կարողանալով ցույց տալ, որ ինքը հեշտ որս չէ եւ կարող է դիմակայել երկու ագրեսորների, որոնք միջուկային զենք ունեն, Իրանը կարող է քննադատական անցում կատարել մշտական սպառնալիքներին դիմակայելու հայեցակարգից դեպի հնարավորությունների օգտագործմանը միտված մոտեցում։ Դա ոչ միայն իրագործելի է, այլեւ բխում է Իրանի, տարածաշրջանի եւ միջազգային հանրության շահերից։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է անսասան ներքին վճռականություն եւ դրսից չմիջամտել», – միանգամայն տրամաբանական է նշում նույն Reuters-ը։

Այն, որ անգլոսաքսերը շատ հիմնավորապես ծավալվեցին դեպի Կենտրոնական Ասիա, ցույց է տալիս ԶԼՄ-ներում գրեթե աննկատ մնացած՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների թվով երրորդ համաժողովը (LLDCs), ավելի ճիշտ՝ համաշխարհային առեւտուրը սպասարկող ծովային նավահանգիստների հասանելիությունը։ Կենտրոնական Ասիան աշխարհում միակ տարածաշրջանն է, որը բաղկացած է բացառապես նման պետություններից։ Եվ նույնիսկ եթե Ադրբեջանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը ելք ունեն դեպի Կասպից ծով, այն կապված չէ Համաշխարհային օվկիանոսի հետ։ ՄԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է՝ համաժողովի ավարտին մասնակիցները «ընդունել են համարձակ հռչակագիր, որը կոչված է օգնելու զարգացող երկրներին, որոնք ելք չունեն դեպի ծով, հաղթահարել ենթակառուցվածքի հետ կապված աշխարհագրական ծուղակը եւ հասնել կայուն զարգացման»Բայց ինչ ծուղակ կա, պարոնայք, եթե Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին (TMTM)՝ երկաթուղային, բեռնափոխադրումների եւ լաստանավային համակարգը բեռների տարանցման համար, արդեն Չինաստանը կապում է Եվրոպայի հետ Կենտրոնական Ասիայի եւ Կասպից ծովի միջոցով: Իսկ Հարավային միջանցքը Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի տարածքով ԵՄ-ն կապում է Չինաստանի հետ։ «Ղազախստան – Ուզբեկստան – Թուրքմենստան – Իրան – Օման – Հնդկաստան» տրանսպորտային միջանցքն ամենակարճ ճանապարհն է Հնդկական օվկիանոսի եւ Պարսից ծոցի նավահանգիստներ մուտք գործելու համարՈրոգայթն այն է, որ ՄԱԿ-ի՝ Միջին Ասիայի հետ Վաշինգտոնից սուլիչով սիրախաղ անելը հակախաղ է Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ՝ իրենց Հյուսիս – Հարավ տրանսպորտային միջանցքներով, պեկինյան «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությամբ եւ թափ հավաքող «Հյուսիսծովյանուղով»։ Նույն նպատակին է ծառայում նաեւ «Թրամփների միջանցքը» Հայաստանում՝ Իրանի կողքին, որի գլխավոր հրաձիգը կլինի Վաշինգտոնը։Նոր «տրանսպորտային օղակները», որոնք անգլոսաքսերը հյուսում են Կենտրոնական Ասիայում, ձգողականության կենտրոն ունի Թեհրանը, որը Հյուսիսային Կորեայի օրինակով փորձում է հետ մղել միջուկային ծրագրով նրանց ներխուժումը։ Կարծես թե 12-օրյա պատերազմը հաշվիչի վրա է դրել եւ բուն այս ծրագիրը, եւ դրա վրա հենված իշխանությունը…

Իսրայելական Haaretz-ը հենց այդպես էլ հասկանում է. «Իսրայելն ու Միացյալ Նահանգներն իրավամբ հաղթանակ տարան Իրանի հետ 12-օրյա պատերազմի ավարտին։ Թեեւ վերջնական նպատակը՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը, ամբողջությամբ չի իրականացվել, սակայն գործողությունը զգալի օպերատիվ հաջողություններ է գրանցել: Դրանցից գլխավորը իրանական հակաօդային պաշտպանության համակարգի շարքից դուրս բերումն էր, ինչը թույլ տվեց օդում գրեթե լիակատար առավելության հասնել հակառակորդի տարածքի նկատամբ։ Դա, իր հերթին, թույլ է տվել ճշգրիտ հարվածներ հասցնել Իրանի բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրին՝ դրա արտադրական ենթակառուցվածքից մինչեւ արձակման համակարգեր»։

Այժմ կարճաժամկետ հեռանկարում Իսրայելը պահպանում է Իրանի երկնքում անպատիժ գործելու եւ հրթիռային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու հնարավորությունը: Սակայն 5-10 տարի անց միանգամայն հնարավոր է, որ Իրանը ստեղծի ավելի կատարյալ եւ արդյունավետ հակաօդային պաշտպանության համակարգ եւ վերականգնի իր ռազմաօդային ուժերը: Ընդ որում, չպետք է մոռանալ, որ իրանական հրթիռները, որոնց հաջողվել է խոցել իսրայելական եւ ամերիկյան ՀՕՊ համակարգերը, աննախադեպ վնաս են հասցրել Իսրայելին, այդ թվում՝ նրա պաշտպանական օբյեկտներին: «Իսկ Իրանը նախկինի պես ունի մոտ 1000 բալիստիկ հրթիռ, որոնք կարող են հասնել Իսրայել», – հավելում ՝ Haaretzը:

12-օրյա պատերազմը բացահայտեց Իսրայելի հակահրթիռային պաշտպանության հսկայական տնտեսական բեռը: Ռազմական գործողւթյունների սկսվելուց ընդամենը մի քանի օր անց արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում էին, որ իսրայելական Arrow-3 ընդհատիչ հրթիռների պաշարներն արագորեն սպառվում են: Յուրաքանչյուր նման գաղտնալսիչ արժե մոտ 3 միլիոն դոլար, իսկ ամերիկյան գաղտնալսիչ THAAD-ը նույնիսկ չորս անգամ ավելի թանկ էԲայց խնդիրը միայն ֆինանսները չեն։ Այս համակարգերը տեխնոլոգիապես չափազանց բարդ են, ինչը սահմանափակում է դրանց արտադրության արագությւնը: ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության տվյալներով՝ 2025ին արտադրվել է 12 THAAD որսացող հրթիռ, իսկ 2026 ին սպասվում է 37։ Հաշվի առնելով դա՝ տեղին է հարցը. Կկարողանա՞, արդյոք, Իսրայելը մի քանի տարի անց, երբ Իրանը վերականգնի իր ռազմարդյունաբերական համալիրը, տնտեսապես եւ տեխնոլոգիապես պահպանել ընդհատիչ հրթիռների բավարար պաշար, որոնք կարող են դիմակայել իրանական լայնածավալ հրթիռներին՝ հակաօդային պաշտպանության համակարգերը ճնշելու համար: Նման սցենարի դեպքում Իսրայելի նոր հարվածն Իրանին ավելի հաջող կլինի, որքան շուտ այն հասցվի։Եվ պատահական չէ, որ 12-կույս պատերազմի ավարտին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն արդեն հայտարարել էր, որ Իրանում ռազմական արշավը դարձել է միայն իսրայելական նոր քաղաքականութայն նախաբան, որի դեպքում «Իրանի հետ ապագա հակամարտությունները պետք է դառնան կարճ, նպատակային արշավներ, որոնք տեւում են ոչ ավելի, քան մեկ-երկու շաբաթ»։

Թվում է, թե նրան մնում է միայն մատը խոթել օրացույցի մեջ։

 

Ելենա Պուստավոյտովա

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի