Փոխարժեքներ
14 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Միացյալ Նահանգները զգալի ռազմական ներկայություն է ձևավորում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Իրանի կողմից Իսրայելի դեմ հնարավոր հարվածի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, որոնք համաձայնել են խոսել անանունության պայմանով։
ԱՄՆ ռազմածովային ուժերը էսկադրային ականակիր USS Thomas Hudner-ը (DDG-116) ուղարկել են Միջերկրական ծովի արևելյան ուղղությամբ։ Բացի այդ, հրաման է տրվել ևս մեկ ականակրի առաջ մղման վերաբերյալ, որը պետք է մշտապես գտնվի մարտական պատրաստության մեջ՝ Սպիտակ տան հրահանգի դեպքում գործելու պատրաստ։
Ամերիկացի պաշտոնյաների տեղեկություններով՝ նման տեղաշարժերն ուղղված են հնարավոր հարվածի դեպքում պատասխանին պատրաստ լինելուն, ինչպես նաև տարածաշրջանային դաշնակիցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելուն։
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության խորհրդի ղեկավարության հետ անցկացնում է փակ խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվում են Իրանի հետ կապված վերջին զարգացումներն ու հնարավոր ռազմաքաղաքական սցենարները։