Փոխարժեքներ
07 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
ԱՄՆ-ն Իսրայելի հետ քննարկում է ողջ Մերձավոր Արեւելքում «հավերժական խաղաղության» հասնելու հարցը: Այս մասին սեպտեմբերի 30-ին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտրարել է Թրամփը: Իր, ինչպես միշտ, ընդարձակ եւ շփոթեցնող խոսքում նա նշել է իր ծրագրի միաձայն աջակցությունը բոլոր արաբական, եվրոպական եւ այլ պետությունների կողից, հիշեցրել Իսրայելի հանդեպ իր հարատեւ վաստակի մասին՝ ներառյալ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը եւ Սիրիայից խլված Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը:Սակայն հազիվ թե այդ հրճվանքները կիսվեն միջազգային հանրության եւ, մասնավորապես, արաբական աշխարհի կողմից։ Այսպես, ՄԱԿ-ի օկուպացված պաղեստինյան տարածքում տեղի ունեցող իրադարձությոնների հետաքննության անկախ հանձնաժողովի վերջին զեկույցում Գազայում Իսրայելի գործողությունները ճանաչվել են որպես ցեղասպանություն։ Փաստաթղթի հեղինակները պնդում են՝ Իսրայելը «մասամբ ոչնչացրել է պաղեստինցիների վերարտադրողականությունը» Գազայում եւ կանխամտածված ստեղծել պայմաններ, որոնք ուղղված են նրանց՝ որպես էթնիկ խմբի ֆիզիկական ոչնչացմանը: Նման գործողությունները Հռոմի կանոնադրության եւ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի (1948, գործում է 1951- ից) ցեղասպանության հիմնական գործողությւններն են («Ցեղասպանւեթյան մասին կոնվենցիա»): Պարզվել է նաեւ՝ ՑԱԽԱԼ-ը «Գազայում կատարել է մարդկության դեմ հանցագործություններ եւ ռազմական հանցագործություններ»՝ ներառյալ խաղաղ բնակչության բնակարնների ոչնչացումը, առողջապահությունը, մարդկանց սպանությունները, ծեծը, խոշտանգումները, բռնաբարությունները եւ այլն: Գազայի հատվածոիմ 2023 թ-ի հոկտեմբերի 7-ից մինչեւ 2025 թ-ի սեպտեմբերի 23-ը ընկած ժամանակահատվածում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 65549-ի, վիրավորների թիվը՝ 167518-ի: Գազայի հատվածում փլատակների տակ հազարավոր զոհերի մարմիններ կան։
Այս ամենը տեղի է ունենում Եգիպտոսի սահմանների մոտ՝ Սինայում, նըդ որում՝ ոչ առաջին տարին։Վախենալով հակամարտության ընդլայնումից դեպի սեփական տարածք (հատկապես Դոհայի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի վերջին հարվածների ֆոնին), Աբդել-Ֆաթթահ աս-Սիսիի կառավարությունը հանդես եկավ ՆԱՏՕ-ի օրինակով որոշակի հավաքական Արաբական զսպման ուժեր ձեւավորելու գաղափարով: Միեւնույն ժամանակ, բազմաթիվ փոխկապակցված պատճառներով Կահիրեն ստիպված է առավել պրագմատիկ քաղաքականություն վարել Գազայի եւ Իսրայելի նկատմամբ, որից Եգիպտոսը բնական գազ է գնում։ Հաղորդվում է՝ դիվանագիտական ուղիներով Կահիրեն արդեն հստակ երաշխիքներ է պահնջել ԱՄՆ-ից եւ Իսրայելից, որ արաբական երկրի տարածքը չի դառնա հերթական «Հրե գագաթի» անցկացման վայրը: 2024 թ-ին Եգիպտոսն արդեն սպառնացել էր Իսրայելին դադարեցնել խաղաղ համձայնագրի գործողությունը (1979), եթե ՑԱԽԱԼ-ի ստորաբաժանումներն ուղարկվեն Գազայի հատվածի ամենահարավային քաղաք՝ Ռաֆահ։ Բայց շուտով «տեղեկություններ հայտնվեցին, որ Կահիրեն չի խանգարի Ռաֆայի վրա հարձակմանը, եթե հնարավոր լինի խուսափել խաղաղ պաղեստինցիների մահից» (չնայած ակնհայտ է, որ վերջինս անհնար է): Հերքումներ չեն եղել։
Բացի այդ, Եգիպտոսը ս.թ. օգոստոսի վերջին սկսել է հարյուրավոր պաղեստինցիների նախապատրաստումը մինչեւ 10 հազար մարդուց բաղկացած անվտանգության ուժեր ձեւավորելու համար, որոնք կոչված են ապահովելու կարգուկանոնը Գազայում ռազմական գործողությունների հնարավոր ավարտից հետո: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի պաշտոնատար անձնց, այդ երկրներում աջակցում են Գազայի հատվածի վերականգնման գաղափարին, բայց առանց ՀԱՄԱՍ խմբավորման ազդեցության: Հարկ է հատկապես ուշադրություն դարձնել այն փաստին, որ մենք խոսում ենք ոլորտի վերստեղծման մասին ոչ թե 1947-48-ականների պաշտոնական սահմաններում, այլ ներկայիս զգալիորեն կրճատված տարածքի շրջանակներում, այսինքն, դա Գազայի առաջնային սահմանների 40 %-ն է (մնացածը, հայտնի է, գրավվել է Իսրայելի կողմից 1940-ականների վերջին – 1970-ականների սկզբին մի շարք հարձակողական գործողությունների ընթացքում): ՀԱՄԱՍ շարժումը պահանջում է վերականգնել այդ հատվածի սկզբնակն սահմանները, ինչը միանգամայն տրամաբանական է.նրա առաջնորդների եւ ակտիվիստների թվում քիչ չեն Գազայի հատվածի բնիկները։Բացի այդ, Եգիպտոսի իշխանություններն ավարտում են Գազայի հարավում գտնվող Ռաֆահ սահմանամերձ քաղաքի մոտ անկլավի հետ սահմանին 5 մետրանոց պատի կառուցումը: Կահիրեում անհիմն զգուշանում են փախստականների կտրուկ հոսքից՝ կապված Ռաֆահին, ինչպես եւ, առհասարակ, սեկտորի ողջ տարածքը գրավելու ՑԱԽԱԼ-ի ծրագրերի հետ։ ԿՀՎ-ին մոտ Stratfor հետազոտական կենտրոնի վերլուծաբանները գրում են․ «եթե նայում ենք եգիպտական դիրքերից, ապա հակաիսրայելական տրամադրությունները հասարակության ներսում եւ որոշակի ռազմական շրջանակներում քաղաքական ճնշում են ստեղծում Կահիրեի վրա՝ նրան դրդելով կոշտություն դրսեւորել եւ թույլ չտալ Իսրայելի ենթադրյալ հանցագործություններին մեղսակցության տեսանելիություն»: Եվ այս առումով չպետք է զարմանալ Եգիպտոսի, ինչպես նաեւ արաբական այլ երկրների մերժումից, քննարկել հատվածը լքող պաղեստինցիներին հող հատկացնելու կամ Գազայի սահմաններից դուրս նրանց վերաբնակեցնելու ցանկացած առաջարկ (Արեւմտյան եւ իսրայելական ԶԼՄ-ների տեղեկությոններով՝ Նեթանյահուն եւ նրա պաշտոնյաները բանակցություններ են վարել Գազայի բնակիչներին բազմամյա պատերազմից ավերված Հարավային Սուդան, Եթովպիա, Լիբիա, նույնիսկ Ինդոնեզիա եւ չճանաչված Սոմալիլենդ (նախկին Սոմալիի հյուսիս-արեւմուտք) տեղափոխելու շուրջ: Նշվում էր, որ 2 մլն մարդու վերաբնակեցման հարցում օգնության դիմաց այդ երկրները կցանկանային ստանալ «զգալի ֆինանսական եւ միջազգային փոխհատուցում»): Այս իրավիճակում բնավ չի բացառվում, որ ի պատասխան Կահիրեի կողմից առանց ՀԱՄԱՍ-ի «կրճատված» Գազայի վերականգնման աշխատանքներին աջակցելու՝ այդ կազմակրպությունը կարող է հենց Եգիպտոսին ընտրել որպես պոտենցիալ թիրախներից մեկը։ Առնվազն 1981ի հոկտեմբերին արաբական այդ երկիրն արդեն «վրեժխնդրություն» է ապրել Իսրայելի հետ երկու տարի առաջ կնքված հաշտության պայմանագրի համար…։
Իսրայելցի քաղաքագետ եւ պատմաբան Կոնստանտին Պախալյուկի գնահատմամբ՝ «շատ պաղեստինցիներ վախենում են, որ ահա մի քիչ էլ Իսրայելը էթնիկ զտումներ կիրականացնի» Գազայի հատվածում գործողությունների բնույթը, իսրայելական բնակավայրերի ընդլայնումը եւ վերաբնակիչների կողմից պարբերական բռնությունները, ինչպես նաեւ արեւմտյան ափին ՑԱԽԱԼ-ի տեղական գործողւթյունները նույնպես ստիպում են վախերին լուրջ վերաբերվել: Փորձագետը մանրամասնում է․»իհարկե, կան աջեր, որոնք երազում են անեքսիայի մասին, բայց, ըստ հարցումների, քաղաքացիների մեծ մասը կողմ է պատերազմին վերջ տալուն եւ կարգավորմանը։ Մարդիկ հոգնել են պատերազմից, եւ դա կարեւոր է, քանի որ «ստեղծում է հնարավորությունների պոտենցիալ պատուհան՝ հաջորդ տարի Իսրայելում կայանալիք ընտրությունների հետ միասին»:
Դմիտրի Նեֆյոդով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի