Փոխարժեքներ
28 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է.
«Զայրույթն ու կարոտը հոգեհան զգացմունքներ են՝ մաշող, սպառող, ներսից այրող։
Զայրանում եմ, որովհետև ունենք մի իշխանություն, որն իր լուռ համաձայնությամբ ու կամակատարությամբ մեզ զրկեց Արցախից՝ մեր կենսական միջավայրից, մեր հայրենիքից, մեր ինքնությունից։
Զայրանում եմ, որովհետև չեմ կարող պատկերացնել ինձ առանց Արցախի, բայց հենց Արցախն է այսօր վերածվել ամենածանր, ամենաանփարատ կարոտի։
Այս իշխանության պատճառով ես այսօր կարոտում եմ ոչ միայն հողը, այլ պետական մտածողությունը, ռազմավարական հայացքը, ազգային որոշումների ինքնուրույնությունը։
Ելքը մեկն է՝ ազգային ինքնության և պետականության վերադարձ։
Այո՛, զայրույթը և կարոտը սպառող են, բայց ճիշտ ուղղությամբ մղվելու դեպքում՝ դրանք կարող են դառնալ շարժիչ ուժ։
Արցախը մեր կարոտն է, բայց եթե նրա համար չպայքարենք՝ վաղը կկորցնենք նաև Հայաստանը։ Այն օրը, երբ կընդունենք, թե «Արցախը անցյալ է», այդ օրը ապագան կդադարի իմաստ ունենալ։
Իսկ ազգային իշխանությունն անհնար է ներմուծել՝ այն պետք է վերակերտել։ Եվ այդ վերակերտման ճանապարհը սկսվում է հենց այնտեղից, որտեղ կանգ առավ մեր խիղճը։
…ամեն բան դեռ սկսվելու է…»։