կարևոր
1039 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-16 18:01
Աշխարհ

Քիրքուք-Ջեյհան նավթամուղով նավթի արտահանման շուրջ վեճերն ազդում են Թուրքիայի քաղաքականության վրա

Քիրքուք-Ջեյհան նավթամուղով նավթի արտահանման շուրջ վեճերն ազդում են Թուրքիայի քաղաքականության վրա

Թուրքիան աճող ծախսերի առջեւ է կանգնած այն պատճառով, որ Քիրքուք – Ջեյհան նավթամուղը` Միջերկրական ծովի հետ Իրաքի հյուսիսում գտնվող նավթահանքերից էներգետիկ միջանցքը, ավելի քան երկու տարի փակ է, գրում է Nordic Monitor-ը: Խորհրդարանական լսումները եւ վերջին հետաքննությունները ցույց են տալիս` երկարատեւ դադարեցումը կապված է ոչ միայն դիվանագիտական փակուղիների կամ իրավական վեճերի, այլեւ Էրդողանի մերձավոր շրջապատում ենթադրյալ կոռուպցիայի հետ:

2023 թ-ի մարտին 1000 կմ երկարությամբ խողովկաշարի աշխատանքը, որը համատեղ կառավարվում էր թուրքական BOTAŞ պետական խողովակաշարային ընկերության եւ Իրաքի նավթի իրացման պետական կազմակերպության (SOMO) կողմից, դադարեցվել էր այն բանից հետո, երբ Առեւտրի միջազգային պալատը որոշում կայացրեց ոչ հօգուտ Թուրքիայի` 1973ի երկկողմ համաձայնագիրը խախտելու համար։

Արբիտրաժային հանձնաժողովը հաստատել է՝ Անկարան Էրբիլում գտնվող քրդական տարածաշրջանային կառավարությանը անօրինական կերպով թույլատրել է ինքնուրույն արտահանել հում նավթ Ջեյհան տերմինալով` շրջանցելով ԲաղդադըՏնտեսական վեճերի ատյանը Իրաքին շուրջ 1,5 մլրդ դոլարի փոխհատուցում է շնորհել, որը Անկարան ստիպված է եղել վճարել: Մինչ թուրք պաշտոնյաները, այդ թվւմ` էներգետիկայի նախարար ալփարսլան բայրաքթարը, բազմիցս հայտարարել են՝ խողովակաշարը տեխնիկապես պատրաստ է աշխատանքի վերսկսմանը, տեղերում ոչ մի տեղաշարժ չի նկատվել: 2024 թ-ին Էրդողանի լայնորեն գովազդված այցը Բաղդադ բեկման չբերեց` սպասումների դեմ խողովակաշարի վերագրծարկման մասին համաձայնագիր չստորագրվեց։ Խզված էներգետիկ կապերը վերականգնելու անհաջող փորձը չի վկայում տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացման օգտին։ Ըստ Ազգային մեծ ժողովի պետական տնտեսական ձեռնարկությունների կոմիտեի՝ աշխատանքների շարունակական դադարեցումը լուրջ ֆինանսական վնաս է հասցնում: BOTAŞ-ը շարունակում է կրել ամսական 25 միլիոն դոլար ծախսեր՝ 2023 ի սկզբից նավթ մատակարարող խողովակաշարի երաշխավորված թողունակության եւ տեխնիկական սպասարկման համար:

Սակայն խողովակաշարի փակումը կապված է ոչ միայն իրավական թերությունների կամ բյուրոկրատական իներցիայի հետ։ 2024 թ-ին Nordic Monitor-ի անցկացրած հետաքննությունը ցույց է տվել՝ նախնական պայմնավորվածությունը, որը թույլ էր տալիս քրդական նավթ արտահանել Ջեյհանով, հարստացրել է Էրդողանի ընտանիքի հետ կապված անհատներին եւ ընկերություններին։ Ներկայացված փաստթղթերի համաձայն` քրդական նավթի դիմաց վճարումներն իրականացվել են օֆշորային միջնորդների, այդ թվում` ոչ թափանցիկ սեփականության կառուցվածքով էներգետիկ ընկերությունների միջոցով, որոնք կապված են Էրդողանի մարդկանց հետ։ Թեեւ միջազգային առեւտրի պալատը  ավելի ուշ Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցել Բաղդադին այդ չարտոնված արտահանման համար, հայտնի է դարձել, որ մի քանի տարվա ընթացքում այդ սխեման զգալի անձնական շահույթ է բերել Էրդողանի զինակիցներին: Ֆինանսական օգուտների պատճառով վարչակազմի համար, իբր, քաղաքականապես դժվար է եղել ամբողջությամբ լուծել վեճը նույնիսկ դատարանի որոշումից հետո: Ըստ այդմ՝ խողովակաշարի վերագործարկման հարցում պնդելու Թուրքիայի դժկամությունը կապված է ոչ միայն դիվանագիտական լարվածության, այլեւ անձնական ֆինանսական շահերի պաշտպանության հետ։

Այս բոլոր մեղադրանքները թերահավատության են արժանացել որոշ թուրք օրենսդիրների կողմից։ 2025 թ-ի հունիսի 24-ին պետական տնտեսական ձեռնարկությունների կոմիտեի վերջերս կայացած նիստում խորհրդարանի ընդդիմադիր անդամները հարցեր տվեցին BOTAŞ-ի եւ էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներին, թե ինչու, չնայած տեխնիկական վերանորոգման ավարտի մասին հայտարարություններին, խողովակաշարը մնում է փակ: «Ոչ մի պատճառ չկա, թե ինչու այդ խողովակաշարը չպետք է աշխատի։ Մենք ամեն օր գումար ենք կորցնում, բայց ոչ թափանցիկություն, ոչ լուծում, ոչ էլ հաշվետվողականություն: Ո՞ւմ է իրականում ձեռնտու այս հետաձգումը»,- վրդովված էր օրենսդիրներից մեկը։ Հում նավթի մատակարարումների դադարեցումը Թուրքիային արժեցել է առնվազն 400 մլն դոլար (մոտ 15 մլրդ Թուրքական լիրա) տարանցման վճարի տեսքով, պնդում է Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Դենիզ Յավուզիյիրմազը: «Արդյոք նախատեսվում է խողվակաշարը փակ պահել մի քանի տարի, որպեսզի չվճարված տարանցման վճարից կորուստները փոխհտուցեն այն վնասը, որը մենք պետք է փոխհատուցենք: արդյոք մենք պետք է փոխհատուցենք այդ վնասը»: Նա նաեւ հարցրել է՝ թե արդյոք կառավարությունը միտումնավոր է պահում խողովակաշարը, որպեսզի փոխհատուցի Միջազգային քրեական դատարանի կողմից սահմանված 1,5 միլիարդ դոլարի արբիտրաժային տույժը.»Նա նաեւ կոչ է արել ամբողջությամբ բացահայտել այն շահույթի մասին տեղեկատվությունը, որը Թուրքիան իբր ստացել է` աջակցելով Քրդստանից նավթի արտահանմանը առանց Բաղդադի համաձայնության. Թուրքական պետությունը շահել է, թե մասնավոր ընկերություններ են ներգրավվել։ Որքան են նրանք վաստակել: Այս ամբողջ գործընթացը մնում է մութ եւ անթափանց»:

Իրավիճակը բարդացնում է Բաղդադում դաշնային կառավարության եւ Էրբիլում քրդական տարածաշրջանային կառավարության միջեւ չլուծված վեճը։ Իրաքի կառավարությունը պնդում է, որ նավթի ամբողջ արտահանումը պետք է իրականացվի SOMO-ի միջոցով, ինչը փաստորեն վերջ դրեց Էրբիլի իշխանությունների տասնամյա անկախ արտահանման ռազմավարությանը: Հաագայի դատական որոշումը ամրապնդեց Բաղդադի դիրքերը եւ ուժեղացրեց ճնշումը Անկարայի վրա` քրդական արտահանումը դադարեցնելու համար: Թուրքիան ի վերջո, չնայած դժկամությամբ, համաձայնվեց:

Միեւնույն ժամանակ,  աս-Սուդանի կառավարությունը փնտրում է արտահանման այլընտրանքային ուղիներ` թուրքական տարածքից կախվածությունը նվազեցնելու համար: Այսպես, վերջերս Բաղդադը վերսկսել է Քիրքուք-Բանիյաս խողովակաշարի քննարկումը, որը հին տարանցիկ միջանցք է, որով նավթը կարող էր հոսել Սիրիայի միջերկրածովյան ափեր: Ի սկզբանե կառուցվել է 1950-ականներին, բայց շահագործումից հանվել է պատերազմի պատճառով, Բանիյաս խողովակաշարը ուղիղ կապ կհաղորդի համաշխարհային շուկաներին` շրջանցելով Ջեյհանին: Բաղդադի ներկայացուցիչները Դամասկոսում բանակցություններ են վարել իրենց գործընկերների հետ: Հաղորդվում է՝ ներկայում ընթանում են նախնական ինժեներական հետազոտություններ: Շինարարության ավարտի դեպքում (ինչին կարող են խոչընդոտել Անկայուն տարածաշրջանի ամենատարբեր հանգամանքները) նոր խողովակաշարը տեսականորեն կարող էր օրական տեղափոխել ավելի քան 300 հազար բարել, ինչը զգալիորեն կնվազեցնի Թուրքիայի դերը տարածաշրջանային էներգետիկ լոգիստիկայում:

Չնայած տնտեսական եւ ռազմավարական բարձր դրույքաչափերին՝ թուրքական իշխանությունները չեն բացահայտում Իրաքի հետ բանակցությունների մանրամասները: 2024ին Բաղդադ այցելելիս Էրդողանը լավատեսորեն էր խոսում «երկկողմ համագործակցության խորացման» մասին, սակայն էներգետիկայի վերաբերյալ ոչ մի պաշտոնական համաձայնություն ձեռք չի բերվել։ Դիտորդների խոսքով` կողմերից ոչ մեկը փոխզիջման պատրաստակամություն չի ցուցաբերել.Եթե Բաղդադում պնդում են նավթի արտահանման նկատմամբ լիակատար վերահսկողություն իրականացնել, Անկարան, ըստ երեւույթին, չի համարձակվում հրապարակայնորեն խզել Էրբիլի հետ ձեռք բերված կապերը: Հունիսի սկզբին Բաղդադում հերթական անգամ խիստ քննադատության էին ենթարկել քրդական տարածաշրջանային իշխանություններին այն բանի համար, որ չեն կարողացել կանխել այն, ինչը նրանք անվանում են նավթի «մաքսաննեգություն» երկրի հյուսիսում գտնվող հանքավայրերից: Քրդական տարածաշրջանային կառավարության ղեկավար Մասրուր Բարզանին հայտարարել է՝ Թուրքիայի տարածքով նավթի արտահանման դադարեցումը հանգեցրել է ավելի քան 25 միլիարդ դոլարի վնասի ինչպես Էրբիլի, այնպես էլ Բաղդադի իշխանությունների համար: Հունիսի 25-ին ելույթ ունենալով նախարարների կաբինետի նիսից հետո կայացած մամուլի ասուլիսում` Բարզանին նշել է, որ դաշնային կառավարությունը մինչ այժմ ոչ մի փոխհատուցում չի վճարել Քուրդիստանի ժողովրդին: 2025 ի սկզբին Իրաքի խորհրդարանը հավանություն տվեց բյուջեի փոփոխությանը, ըստ որի Քրդստանում նավթի տեղափոխման եւ արդյունահանման արժեքը պետք է կազմի 16 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը պետք է արդյունահանված նավթը փոխանցի իրաքյան SOMO-ին: Սակայն արտահանման ամբողջական վերսկսում դեռեւս տեղի չի ունեցել Բաղդադի, Էրբիլի եւ Անկարայի մասնակցությամբ շարունակվող տեխնիկական եւ քաղաքական բանակցությունների պատճառով: Եվ ահա մենք տեսնում ենք հերթական սակարկությունների աներկբա հրավեր, որը հազիվ թե դրական ազդեցություն ունենա տարածաշրջանում Թուրքիայի հեռարձակվող հայտարարած նախագծերի իրականացման վրա, ինչպիսին է «զարգացման ուղին»։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի