կարևոր
3166 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-29 17:05
Քաղաքական

Խոսուն փաստեր անցյալից. ո՞վ է Աջապահյանի գործը հսկող դատախազ Արգամ Դալլաքյանը

Խոսուն փաստեր անցյալից. ո՞վ է Աջապահյանի գործը հսկող դատախազ Արգամ Դալլաքյանը

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը Արգամ Դալլաքյանն է, որը հանրությանը հայտնի է նաև հասարակական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի գործից:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Դալլաքյանը ապօրինի ծագում ունեցող կարևոր գործերով դատարաններում մեղադրանքը պաշտպանելիս կոպիտ դատավարական խախտումներ է թույլ տվել, ինչի հետևանքով դատախազությունը բոլոր ատյաններում պարտություններ է կրել:

Աջապահյանի նկատմամբ իրակնացվող ապօրինի քրեական հետապնդման իրավական պատասխանատվությունը Դալլաքյանի վրա գցելով, Աննա Վարդապետյանն, ըստ էության, փորձել է «աչք փակել» դատախազի ձախողումների վրա և նրան հնարավորություն տալ՝ դառնալու իշխանությունների սրտի դատախազ:

Նշենք, որ երեկվանից Աջապահյանի փաստաբանները բարձրաձայնում են, որ Շիրակի թեմի առաջնորդին առաջադրված մեղադրանքն անհիմն է, և, որ նույն փաստի առնչությամբ մեկ տարի առաջ գլխավոր դատախազը հրաժարվել էր քրեական հետապնդում հարուցել։

Նշենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2025 թ. մայիսի 23-ին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արգամ Դալլաքյանին նշանակել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Ի դեպ, ասում են Արգամ Դալլաքյանը գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի 《մարդն է》 և հենց նրա միջոցով է համակարգում առաջխաղացում գրանցել:

Վ. Սարգսյան