կարևոր
406 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-28 13:20
Հասարակություն

Մասիս Մելքոնյանը երբեք չի կարող պատահական լինել. նրա մոտ մի բան կա՝ միայն վախ. Երեմ Սարգսյան

Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնում է, որ Միքայել Սրբազանի գործի նյութերին ծանոթանալու ժամանակ չեն ունեցել, քանի որ դրանք ստացել են դատական նիստից ընդամենը 1 րոպե առաջ՝ 23:59-ին։

Նա ընդգծեց, որ դատավոր Մասիս Մելքոնյանի  գործին մակագրումն ամբողջությամբ կանխատեսելի էր և պատահականություն չէ, քանի որ, իր խոսքով, Մելքոնյանը հաճախ կատարում է իշխանության կամքին համահունչ որոշումներ։ Այդ վստահության բացակայությունը, ըստ Սարգսյանի, բացարկի լուրջ հիմք է։

Սարգսյանը նաև հիշեց, որ նախորդ տարի նույն դրվագով ԱԱԾ-ն քրեական հանցակազմ չէր հայտնաբերել, սակայն այժմ նույն փաստերի հիման վրա նոր քրեական գործ է հարուցվել։ Սա, նրա համոզմամբ, վկայում է, որ իշխանությունը հանձնարարել է «հանցակազմ գտնել», և համապատասխան մարմինները կատարել են այդ հրահանգը, հրաժարվելով մասնագիտական չեզոքությունից։

Նա նշեց, որ այս ամենը պայմանավորված է քաղաքական ճնշումներով և դատական համակարգի վախով։ Վարչապետի՝ Ֆեյսբուքում արված գրառումը ևս փաստաբանը դիտարկում է որպես ուղղակի ազդակ դատական համակարգին։

Վերջում ընդգծեց, որ անկախ դատական այս գործընթացից՝ իրավական պայքարը շարունակվելու է, և իրենք պատրաստվում են պաշտպանությունը շարունակել մինչև վերջ։

Մանրամասն՝ տեսանյութում։