|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Բագրատ Սրբազանի կալանավորման միջնորդությունը կքննի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Միջնորդության քննությունը նախատեսված է ժամը 22:00-ին։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Էրդողանի հետ հանդիպելու, ոստիկանության ներքին զորքերը գրավել էր մայրաքաղաքը ու մոտ 80 մարդու բերման ենթարկել։ ՔԿ-ն հայտարարեց, որ նշված անձինք չեն ներկայացվել նախաքննական մարմին եւ որ իրենց մոտ որեւէ վարույթ չի քննվում։ Երեկ իշխանամերձ լրատվականով տարածվեց «հեղաշրջան պլանի» մասին ինչ-որ նյութ, որի տիրաժավորմանն անմիջական մասնակցություն ունեցան Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը, ինչից հետո ՔԿ-ն հայտարարեց այն քննության առարկա դարձնելու մասին, իսկ այսօր արդեն վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել քաղաքական ընդդիմախոսների բնակության վայրերում, ինչին հաջորդել են ընդդիմախոսների ձերբակալությունները։ Այս պահին հայտնի է 14 անձի ձերբակալության մասին, որոնց մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման նախապատրաստման հատկանիշներով, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։