կարևոր
493 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-06 20:03
Քաղաքական

Արսեն Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը կքննի Մասիս Մելքոնյանը

Արսեն Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը կքննի Մասիս Մելքոնյանը

Անհայտ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, այն քննվելու է այսօր ժամը 21:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20)։

Գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին:

«Երբ սկսվել է քաշքշուկը, Արսեն Ղուկասյանը եղել է այլ մուտքի մոտ, մյուս ծնողների հետ մոտեցել են այդ վայր ու տեսել, որ ծնողներին քաշքշում են, մոտեցել է, փորձել բաժանել։ Տեսել է նաեւ, որ ռազմական ոստիկանության ծառայողներից մեկը հարվածել է անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատի ծոծրակին, այդ մասին նաեւ հաղորդում ենք տվել։ Հիմա մեղադրանք է առաջադրվել իմ պաշտպանյալին եւ կալանքի միջնորդություն ներկայացվել է նրան։ Խուլիգանություն ընդհանրապես չի եղել, անհիմն մեղադրանք է»,– ասաց պաշտպանը։

Մյուս հարազատին՝ Ապիջան Սարգսյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին արգելքը։

Նշենք, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը։