կարևոր
1300 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 16:55
Հասարակություն

Նարեկ Մալյանն իմպիչմեթի մասով մեր խոսակիցը չէ, պիտի աշխատի շատ չխանգարի այս պրոցեսին. Իշխան Սաղաթելյան

Նարեկ Մալյանն իմպիչմեթի մասով մեր խոսակիցը չէ, պիտի աշխատի շատ չխանգարի այս պրոցեսին. Իշխան Սաղաթելյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ, շուրջ մեկ ժամ տևած, հանդիպումից հետո լրագրողները ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցին Նարեկ Մալյանի գրառման մասին։
 

 Նշենք, որ նա գրառում էր արել՝ նշելով, որ Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ հանդիպում կունենաք «Պատիվ ունեմ»-ի հետ իմպիչմենթի թեմայով, սուտ է, պատրաստ չեք, հանդիպում չի եղել, չի էլ լինելու։

 Ի պաատսխան լրագրողի հարցին, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Որպեսզի ձեր համար շատ հստակ լինի, Նարեկ Մալյանը մեր խոսակիցը չի այս հարցերով։ Եթե մենք ունենք այս օրակարգով հարց քննարկելու, դա քննարկելու ենք Հանրապետական կուսակցության հետ, եթե ես խոսելիք ունեմ այս թեմայով, խոսելու եմ Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, հետևաբար Նարեկ Մայլյանը մեր խոսակիցը չի ու ինքը պետք է աշխատի այս պրոցեսին, շատ չխանգարի, եթե սրտացավ է այս հարցում»։