կարևոր
850 դիտում, 2 ժամ առաջ - 2025-06-09 22:28
Աշխարհ

Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին

Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ իրավապահների տեղում, ապա կձերբակալեր Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։

Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Ես դա կանեի, եթե ես լինեի Թոմը», – ասել է Թրամփը՝ մեկնաբանելով նահանգապետի և Թոմ Հոմանի միջև հակամարտությունը, որը վերահսկում է վարչակազմում սահմանային հսկողությունը և անօրինական ներգաղթյալների արտաքսումը։ Նյուսոմը նախկինում հրապարակավ քննադատել էր Հոմանին, ինչը, ըստ Թրամփի, արվել է բացառապես քաղաքական PR-ի նպատակներով։

«Ինձ դուր է գալիս Գևին Նյուսոմը, նա լավ տղա է: Բայց նա բացարձակապես ոչ կոմպետենտ է, դա բոլորը գիտեն», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը նաև խստորեն դատապարտել է Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում անկարգությունների մասնակիցներին՝ դրանք անվանելով «պրոֆեսիոնալ հրահրողներ և անկարգություններ»: «Սրանք վատ մարդիկ են, նրանք պետք է բանտում լինեն»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։