|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել անտառային հրդեհների դեմ պայքարի համար Կալիֆոռնիային տրամադրվող դաշնային ֆինանսավորումը: Միացյալ Նահանգների նախագահը մեղադրել է դեմոկրատ նահանգապետ Նյուսոմին վատ կառավարման համար, նշել, որ ամեն տարի նույն պատմությունն է՝ նահանգում հրդեհ է բռնկվում եւ նահանգապետը դոլարներ է պահանջում դաշնային կառավարությունից:
Գեվին Նյուսոմը, որը հաճախ է քննադատում Թրամփի բնապահպանական քաղաքականությունը, հայտարարել է, որ նախագահը չի հավատում կլիմայական փոփոխություններին:
Ի դեպ, հաղորդվում է, որ հրշեջները մեծամասամբ մարել են Կալիֆոռնիայում մի քանի շաբաթ մոլեգնած անտառային հրդեհները։