|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Տեղեկացրել էինք, որ Վենետիկի կինոփառատոնի Venice Production Bridge-ում ցուցադրվել է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը:
Կինոռեժիսորի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ավետիսյանի Վենետոյի նահանգապետ Լուկա Զայային Ղարաբաղ կարպետ ընկերության հուշագորգ է նվիրել:
Ավետիսյանը նահանգապետին նվիրել է գորգ՝ «Ղարաբաղ կարպետից»՝ հայերեն այբուբենի և Արարատ լեռան պատկերով։ Նա նշել է, որ այդ գորգը ստեղծվել է այն կանանց կողմից, որոնց ամուսինները, որդիները կամ եղբայրները մասնակից են եղել պատերազմին և այսօր էլ կյանքի և ազատության կռիվ են տալիս սահմանին։ «Սա ուղակի գորգ չէ հայերեն տառերով, այլև՝ նրա մեջ ամփոփված է հայ կանանց ուժը, էներգիան, նվիրումը, հաղթանակի, ազատության և խաղաղության ձգտումը։ Այս գորգի մեջ կա կյանք՝ ստեղծված այդ կանանց աշխատանքով»,- ասել է Ավետիսյանը։