|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր՝ հունիսի 2-ին, Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։ Պատվո հյուպատոսը Կարմեն Ափունցն է:
Բացմանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն և պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը:
Հենց նրանք էլ կտրեցին տոնական ժապավենը։
Նշենք, որ այսօր Գորիսում մեկնարկել է նաև Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։
Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանող հյուրերի թվում են քաղաքապետեր, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ՝ ներառյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը: