|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին:
Հյուպատոսը կառավարության ղեկավարին է ներկայացրել «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի ծրագրերը Գյումրու պատմամշակութային արժեքների վերականգնման, դրա շրջանակում նոր աշխատատեղերի ստեղծման, արհեստների և արվեստների ներկայացմամբ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Անտոնիո Մոնտալպոն կարևորել է ծրագրերի կյանքի կոչման գործում կառավարության հետ համագործակցությունը:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի նախաձեռնությունները և նշել, որ կառավարությունը ևս մասնավոր հատվածի հետ գործակցությամբ մշակում է Գյումրի քաղաքի զարգացման, մասնավորապես, Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումն ու մյուս նախաձեռնությունները հնարավորություն կտան խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում:
Կարեն Կարապետյանը և Անտոնիո Մոնտալպոն պայմանավորվել են ծրագրերի իրականացման գործում հետագա համագործակցությանն առնչվող հարցերը դիտարկել վարչապետի՝ առաջիկայում նախատեսված Գյումրի այցի շրջանակում: