|
Փոխարժեքներ
16 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Այսօր Գորիսում «Գորիսը մշակութային ԱՊՀ մայրաքաղաք» միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Զանգեր» հուշարձանի բացումը: Հուշարձանի հեղինակը Սևադա Զաքարյանն է, ում խոսքով` Իշխանասարի փեշերից բերված քարերով կառուցված հուշարձանը խորհրդանշում է ժայռերի քաղաքը.«Զանգերը քաղաքի օրգանական շարունակությունն է, և այն Գորիսի բնապատկերների օրգանական շարունակությունն է»:
Նշենք, որ Գորիսում ողջ տարվա ընթացքում կլինեն մշակութային մի շարք միջոցառումներ: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ տարվա ընթացքում ներկայացվելու է հայկական մշակույթը` շեշտը դնելով Գորիսի մշակույթի յուրահատկությունների վրա:
«Գորիսիում կան մի շարք ճարտարապետական հիանալի կառույցներ, որոնք պետք է հանրաճանաչ դառնան: Բացի այդ` ներկայանելով Գորիսի մշակութային կյանքը` պետք է փորձենք պատմական կապեր գտնել նաև ԱՊՀ երկրների մշակույթի հետ»,-ասաց Մակունցը: