|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքերը քանդել են ժամանակին հայկական վանքի քարերով կառուցված մզկիթը։ Աղրը (Արարատ-Ակունքի խմբ․) քաղաքում 1950 թ․ կառուցված այդ մզկիթը քաղաքի խորհրդանիշներից էր։ Այդ մասին ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Մեզոպոտամիա» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ քանդված մզկիթի կառուցման ժամանակ մասնավորապես օգտագործվել էին Թաշլըչայ գավառից 18 կմ հեռավորության վրա գտնվող և ներկայում Թաշթեքեր անունը կրող գյուղի հայկական վանքի քարերը։
Արդարություն և զարգացում կուսակցությունը ներկայացնող Աղրըի ներկայիս քաղաքապետը հայտնել է, թե մզկիթը քանդվել է օսմանյան ճարտարապետության ոճով վերակառուցվելու նկատառմամբ։