|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Մալաթիա շրջանում անհայտ անձինք քարերով հարձակվել են «Ազատագրական եկեղեցիների ասոցիացիայի» ներկայացուցչության շենքի վրա։
Ըստ Demokrathaber-ի՝ անհայտ անձինք քարեր են նետել շենքի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել են շենքի ապակիները։ Միջադեպի ընթացքում շենքում մարդ չի եղել։
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել, սակայն դեռևս չեն բացահայտվել հարձակման նպատակն ու հարձակումն իրականացնողների ինքնությունը, որոնք դեպի վայրից անմիջապես փախուստի են դիմել։