կարևոր
3412 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-31 20:14
Հասարակություն

Դիրքային կորուստներ ունեցել ենք՝ Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կուտականի ուղղությամբ․ ԳՇ պետ

Դիրքային կորուստներ ունեցել ենք՝ Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կուտականի ուղղությամբ․ ԳՇ պետ

«Ներկա դրությամբ օպերատիվ իրադրությունը արևելյան և հարավ-արևելյան սահմանագոտում հարաբերականորեն կայուն է: Հիմնականում հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արևելյան օպերացիոն ուղղությամբ՝ Կուտական, Կախակնի, նաև Սոթքի ուղղություններով, Վայոց ձորի մարզում Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ կան և՛ նպատակային, և՛ եղանակային նբարենպաստ պայմաններում, մառախուղի պատճառով, նաև նրանց կողմից ձորերում անկանոն կրակահերթերի արձակում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈւ գլխավոր շտաբի խպետ Էդվար Ասրյանը:

ԳՇ պետն ասաց, որ հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական կահավորման աշխատանքների իրականացմանը, քանի որ մենք նախաձեռնել ենք մեծածավալ աշխատանքների իրականացում, ամրացնում ենք զբաղեցրած դիրքերը, շրջանները, բնագծերը, և դրանով փորձում ենք կանխարգելել հակառակորդի հետագա գործողությունները։

Ինչ վերաբերում է մեր կողմից դիրքային կորուստներին, ԳՇ պետն ասաց, որ դրանք կան Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կուտականի ուղղությամբ, սակայն թվային առումով չի կարող ասել։