|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսի մեքենան երեք դեռահասների է վրաերթի ենթարկել:
Հյուպատոսին պատկանող «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը շրջադարձի ժամանակ չի զիջել դիմացի ուղղությամբ եկող «Լադա» մակնիշի մեքենային, ինչի հետեւանքով մեքենաները բախվել են:
«Տոյոտա»-ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել մայթին՝ վրաերթի ենթարկելով 14-ամյա պատանիներին: Նրանք տարբեր aստիճանի մարմնական վնասվածնքեր են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի մանրամասներն ուսումնասիրում են իրավապահները, տեղեկացնում է Rostovdrive-ը: