|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` մայիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 16:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 44-ամյա Միհրան Պապիկյանը իր վարած Byd մակնիշի 555 VV 56 համարանիշի ավտոմեքենայով Դրոյի փողոցում վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխային, հայտնում է shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը: Նշված ավտոմեքենան սպասարկում է Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանին, վերջինս էլ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ազգականն է:
Մանրամասները` այստեղ: