|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեցին «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում ընտրված Ռուբեն Կառլենի Միրզախանյանի և ՀՀ «Պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Կորյուն Լուկաշի Աթոյանի ընտրության արդյունքները: Նրանց հետ կկքնվի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ռուբեն Միրզախանյանին ու Կորյուն Աթոյանին ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ցանկանալով բեղմնավոր աշխատանք:
Միաժամանակ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ շատ զբաղված լինելու պատճառով հրաժարվում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից և առաջարկում է կազմակերպել տնտեսագիտական համալսարանի խորհրդի նոր նախագահի ընտրության հարցը: