|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր ազատվել է պաշտոնից։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Աթոյանը բուհի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2011-ից:
Աթոյանը 2003 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի, տնտեսագիտության ոլորտում գիտական աստիճաններ շնորհող 014 մասնագիտական խորհրդի անդամ է:
Ի դեպ, նա Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ լրագրողների աշխատանքին խոչընդոտող ուսանողներին էր պաշտպանում` այդպես էլ չթույլատրելով լրագրողների մուտքը սենյակ: