կարևոր
2647 դիտում, 21 ժամ առաջ - 2025-06-10 12:33
Քաղաքական

Մհեր Մելքոնյանը հանդիպել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսի հետ․ ի՞նչ են քննարկել

Մհեր Մելքոնյանը հանդիպել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսի հետ․ ի՞նչ են քննարկել

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն այսօր հանդիպել է Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս` Իգոր Բորիսովիչ Տիտովին։

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք հայ-ռուսական համագործակցության արդի խնդիրներն ու զարգացման հեռանկարները։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության, տնտեսական փոխգործակցության, մշակութային և կրթական ծրագրերի ընդլայնման հարցերին։

Վստահ եմ, որ մեր երկկողմ հարաբերությունների շարունակական ու կառուցողական զարգացումը կարևոր խթան կհանդիսանա մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի ամրապնդման գործում։

Շնորհակալություն պարոն հյուպատոսին արդյունավետ երկխոսության համար»։