|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թեղուտ գյուղի «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում այսօր՝ մայիսի 4-ին, տեղի է ունեցել վթար, ինչի հետեւանքով կա 7 տուժած:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ճամփեզրին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և վեց ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: