|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունվարի 26-ին, ժամը 20:31-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Գետափ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի 91 MV 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Գ. Ո.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ԱԻՆ մամուլի ծառայություն