|
Փոխարժեքներ
11 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
«Քաղաքական գործիչներն ու փորձագետները դժվարությամբ են ընտելանում Իրանի նկատմամբ Թրամփի դիվանագիտական գործելաոճին, երբ նա սպառնալից հակասական հայտարարությունների կույտ է նետում նրա հասցեին՝ Թեհրանին կոչ անելով բանակցել միջուկային համաձայնագրի շուրջ: Միաժամանակ, Իրանի շուրջ ռազմական ներկայության մեծացում է իրականացվում՝ նախազգուշացնելով «բացել դժոխքի դարպասները Թեհրանի եւ նրա ղեկավարության առաջ»: Պենտագոնը հայտարարել է՝ ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում տեղակայված իր ավիակիրների թիվը կհասցնի երկուսի, քանի որ այն կմիանա նրանց, որոնք այժմ գտնվում են Պարսից ծոցի ջրերում, երկրորդ ավիակիրը ներկայումս գտնվում է հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Բայց միայն շատ առաջադեմ եւ «նվիրված» փորձագետները կարծում են՝ Թրամփի համար «երազանքների ճոճանակը» ոչ այլ ինչ է, քան «ճնշման տակ» բանակցելու մարտավարություն: Ուստի գործողությունների նման սցենարում կարելի է խոսել միայն այն մասին, որ Վաշինգտոնն ու Թեհրանը գտնվում են հակընդդեմ ուղու վրա, եւ որ փոխադարձ մեղադրանքների ու սպառնալիքների ալիքն ընդամենը բարդ ու նույնիսկ աննախադեպ դիվանագիտական գործընթացի արտաքին շրջանակն է: Այստեղ մենք բացում ենք փակագծերն՝ իրավիճակը պարզելու համար», - ասում է Տարասովը:
Այն բանից հետո, երբ Իրանը Օմանի Սուլթանության ալիքով իր պաշտոնական պատասխանը փոխանցեց նախագահ Թրամփի ուղերձին, որում պատրաստկամություն հայտնեց անուղղակի երկխոսություն վարել բացառապես միջուկային խնդրի շուրջ, Թրամփը հայտարարեց՝ «Իրանը կանգնած է երկու տարբերակի առջեւ` համաձայնագիր կամ պատերազմ»: «Ես կնախընտրեի համաձայնության գալ Իրանի հետ: Բայց եթե մենք արդյունքի չհասնենք՝Իրանի հետ շատ վատ բաներ տեղի կունենան»։ Նա նաեւ NBC-ին տված հարցազրույցում զգուշացրել է. «եթե նրանք (իրանցիները) չհամաձայնվեն, ռմբակոծություն է սպասվում: Դրանք կլինեն ռմբակոծություններ, որոնք նրանք նախկինում երբեք չեն տեսել»: Միեւնույն ժամանակ, Իրանի ամենակարեւոր արձագանքներից մեկը գալիս էր Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանիից, ով իրանական հեռուստատեսությանը հայտարարեց, որ «եթե Ամերիկան կամ Իսրայելը դիմեն ռմբակոծությունների, Նրանք Իրանին կմղեն ատոմային ռումբ արտադրելէ՝ պաշտպանվելու համար»:
Լարիջանին, որը նաեւ «ռեժիմի շահերի ախտորոշման համալիրի» անդամ է, հավելել է, որ «մենք ֆեթվա ունենք, եւ մենք նաեւ համագործակցում ենք (Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության) հետ, եւ մենք չենք պատրաստվում միջուկային զենք արտադրել»: Այս առիթով կար նաեւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարությունը. «Ես սպառնալիքներ եմ լսել, նախազգուշացումը եւս լսվել է, բայց մենք այդ մեթոդները համարում ենք անտեղի եւ դատապարտում ենք»: Միեւնույն ժամանակ, ըստ արաբական իրազեկ աղբյուրների, «այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դիվանագիտական ուղու վրա չի դադարում կողմերի միջեւ բանակցությունների նախագծի մշակումը»:
«Պարադոքսն այն է, որ ի հայտ են եկել նշաններ, որ Իրանն ու ԱՄՆ-ն «ինչպես երբեք մոտ են բանակցությունների սեղանին», իսկ այժմ նրանք, իրենց, ինչ-ինչ նկատառումներով, հավասարակշռում են «բառային անդունդի» եզրին մի իրավիճակում, երբ փորձագիտական դիսկուրսը բաժանված է երկու ճամբարի.մեկը հանգստության եւ ինքնապահպանման կոչ է անում եւ «պատերազմի մեջ չներքաշվել», մյուսը միայն ողբերգություն է խոստանում: ԱՄՆ-ի ցանկացած թշնամական գործղություն կհանգեցնի սիմետրիկ պատասխանի Իրանի կողմից, որն ունի գործողության տարբեր շառավղով հրթիռների մեծ զինանոց, ինչպես նաեւ մարտական դրոններ: Արդյունքում Մերձավոր Արեւելքում անկայունությունն էլ ավելի կուժեղանա, իսկ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների հավանականությունն էլ ավելի փոքր կլինի, քան հիմա է: Անդունդը, որի եզրին այժմ գտնվում են կողմերը, երկուսի համար էլ տարբեր պատճառներով վախեցնող է թվում: Բայց թվում է, որ Իրանն ու Միացյալ Նահանգներն ավելի քան երբեւէ մոտ են բանակցությունների սեղանին», - եզրափակել է Տարասովը:
Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի