կարևոր
364 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-06 14:29
Աշխարհ

«Իրանի փլուզմամբ շահագրգիռ են Իսրայելն ու Ադրբեջանը»․ կարևոր մանրամասներ իրանագետից՝ ԱՄՆ-Իրան այսօրվա բանակցություններին ընդառաջ

«Միացյալ Նահանգների նախագահն ըստ էության ունի երկու ընտրանք, մեկը պատերազմը, մյուսը բանակցությունները, դատելով կոնկրետ այս պահին ընթացող գործընթացներից, պատերազմը երկրորդ պլանում է և հիմնականում տեղի է ունենում մի երևույթ, որը մենք կարող ենք կոչել սպառնալիքի կիրառմամբ բանակցություններ, ընդ որում մենք գործ ունենք երկկողմ գործընթացի հետ, որովհետև իրանական կողմն էլ պակաս սպառնալից հայտարարություններ չի իրականացնում, եթե Միացյալ նահանգների նախագահն անընդհատ խոսում է իր նավատորմի մասին, իրանական կողմից հոգևոր առաջնորդն ուղղակիորեն հայտարարեց, որ այս անգամ այլևս չի լինի այնպիսի ռազմական բախում, երբ Միացյալ նահանգները կհարվածեն և հետո կդադարեցնեն գործողությունը ու ամեն ինչ կավարտվի Իրանի խորհրդանշական հարվածով»,-Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նշենք, որ այսօր նախատեսված են Իրան-ԱՄՆ բանակցություններ։ Ըստ իրանագետի սա բանակցային առաջին փուլն է, տեղի է ունենալու ոչ թե Ստամբուլում, ինչպես մինչ այս նախատեսվում էր, այլ Օմանի մայրաքաղաքում․ «դատելով Իրանի արտգործնախարարի գրառումից, բանակցությունները վերաբերելու են միայն Իրանի միջուկային ծրագրին։ Մինչ այս, Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարի պետդեպարտամենտի քարտուղարի հայտարարությունն այն էր, որ իրանական կողմի հետ պետք է քննարկվեն չորս խնդիր՝ Իրանի միջուկային խնդիրը, Իրանի հրթիռային ծրագիրը,  Իրանի աջակցությունը տարածաշրջանում իր արբանյակ ուժերին, «Հզբոլլահին», այլ արբանյակ ուժերին և նաև Իրանի ներսում մարդու իրավունքների խնդիրը․․․  Եթե փորձենք պատկերավոր նկարագրել իրավիճակը, ապա սրանք բանակցություններ են, որի ընթացքում երկու կողմերն էլ իրենց գրպանում ունեն ատրճանակ»,-ասաց Վարդան Ոսկանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։