|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանը շահագրգիռ է, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Սակայն բանախոսի համոզված է, որ Ադրբեջանը նման քայլի չի գնա:
«Ադրբեջանն ունի նավթ և գազ: Նրա համար կարևոր է իր նավթից ու գազից առավելագույն օգուտներ ստանալը, և եթե գնա ԵՏՄ ինտեգրմանը, այդ շահույթների մի մասից կարող է զրկվել: Ադրբեջանի վերնախավը կարող է ռուսների հետ խաղ խաղալ, բայց ես կարծում եմ, որ վերջնականորեն չի դառնա ԵՏՄ անդամ, բայց Ռուսաստանն, իհարկե, կձգտի»,- ասաց նա:
Թուրքագետը նաև անդրադարձավ Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառվող C400 զենիթահրթիռային համակարգին: «Բանակցությունները, կարծես, դրական ընթացք են ունենում: Մենք պետք է արձանագրենք, որ դեռ C400-ը Թուրիքայում չէ, նախատեսվում է, որ մոտ 2 տարի հետո կհասնի»,- ասաց նաէ հավելելով, որ դեռ վաղ է 100 տոկոսով ասել, որ դրանք կհայտնվեն Թուրիքայիում: