|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Խորհրդարանը քննարկում է պատգամավոր, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։
Զեկուցում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Դատախազը ընթերցեց երկու դրվագով կաշառքի պահանջելու վերաբերյալ մեղադրանքի մասին, որոնցից մեկով, իբրև, Աղազարյանը գործարարներից պահանջել է 200-300 հազար դոլար՝ խոստանալով կազմակերպել անսահմանափակ քանակի մանր եղջերավոր անասունների արտահանումը ԱՄԷ՝ օրենքի շրջանցմամբ։
«Աղազարյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի խնդրանքը, հիմա եկել եք նրա հետևից ԱԺ․ դուք քաղաքական պատվեր եք անում»,- այս մասին Այսօր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցվության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ Աննա Վարդապետյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։