|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Երկրորդ աշխարհամարտի ավարտին արձանագրված արդյունքներից մեկը Լեհաստանի անցումն էր սոցիալիստական ճամբար։
Միջազգային իրողությունները հուշում են, որ ընթացիկ գլոբալ կոնֆլիկտի առնվազն ՌԴ-Արևմուտք բաղադրիչի հանգուցալուծումը կարող է կրկնել Լեհաստանի շուրջ եղած գործարքը մի տարբերությամբ` այժմ այն կլինի առավել փափուկ (soft), մի վիճակ, երբ Ուկրաինան իրեն կապիտուլացված չի զգա, իսկ Ռուսաստանը բացարձակ հաղթող։
Սակայն կա նաև այլ խնդիր` Ռուսաստանը այսպես թե այնպես ժառանգելու է ուկրաինացիների խորը ատելությունը, որը երկարաժամկետ հեռանկարում լինելու է ական ռուսական սահմաններին, եթե իհարկե Ռուսաստանում վերաբերմունքը մետրոպոլիա-ծայրամաս ավանդական մտածողությունը վերատեսության չենթարկվի և ի վերջո սլավոնական ընդհանրությունը չփոխարինի եվրասիականության արհեստական և կեղծ պատրանքներին»,-գրում է քաղաքագետը։