|
Փոխարժեքներ
26 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու օր առաջ պաշտոնապես հանդիպել էր Իսրայելի վարչապետին, իսկ այսօր իբր ՀՀ վարչապետին:
Պատերազմում պարտությամբ ու կրկին Նիկոլ ընտրելով ինքնիշխան դարձած Հայաստանի ողբերգությունը հայտնի է երկու հանդիպումների պատկերների համեմատումից:
Իհարկե եթե հանդիպումը եղել է պաշտոնական, քանի որ դատելով Քամելա Հարիսի օրոք նույն գրասենյակից առկա պատկերներից՝ դժվար թե այդ անխնամ գրասեղանն ու թիկունքում կանգնեցված ծուռ դրոշներն ԱՄՆ փոխնախագահի գրասենյակինը լինեն:
Հիմա թե Նիկոլը որտեղ է բռնացրել ԱՄՆ փոխնախագահին ու սեփական հեռախոսով, այն էլ ուղղահայաց դիրքով սելֆի արել հետը Աստված է իմանում: