|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսպանիայի որոշ հատվածներ կրկին տագնապի մեջ են՝ անձրևի, քամու, ձյան և ուժեղ ալիքների պատճառով։ Այդ մասին հայտնել է երկրի պետական օդերևութաբանական գործակալությունը։
«Այսօր Բալեարյան կղզիներում, Վալենսիայում և Կատալոնիայում անձրևների ու ափամերձ գոտիներում առկա իրավիճակի պատճառով վտանգի նարնջագույն (միջին) մակարդակ է հայտարարվել»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Իսպանիայի ամենախոցելի ինքնավար համայնքները միջերկրածովյան տարածաշրջանում գտնվողներն են։ Սպասվում է, որ տեղումների քանակն այնտեղ կհասնի ժամում 40 լիտրի։ Մուրսիա ինքնավար համայնքում տեղումների համար դեղին նախազգուշացում է տրվել, իսկ Աստուրիայում, Կաստիլիայում և Լեոնում սպասում են ձյան առատ տեղումներ։
Հոկտեմբերի 29-ին հորդառատ անձրևներ են տեղացել Իսպանիայի տարբեր շրջաններում։ Հատկապես տուժել են երկրի հարավային և արևելյան շրջանները, որտեղ եղանակային վտանգի մակարդակը բարձրացվել է առավելագույն աստիճանի։ Ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 220-ը։ Աղետները լուրջ վնաս են հասցրել Վալենսիայի ճանապարհային ենթակառուցվածքներին, որոնք ամենաշատն են տուժել Իսպանիայի արևելքում։