|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում միջազգային զբոսաշրջային հոսքը կրկնակի կրճատվել է, ոլորտի կորուստները կազմել են 320 մլրդ դոլար, սպառնալիքի տակ են գտնվում 120 մլն աշխատատեղ, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը տեսաուղերձում, հաղորդում է «Ведомости»-ին։
«Ընդհանուր առմամբ սպառնալիքի տակ է գտնվում զբոսաշրջության ոլորտում շուրջ 120 մլն աշխատատեղ»,-ընդգծել է գլխավոր քարտուղարը ՝ նշելով, որ դժվար է տեսնել, թե ինչպես է COVID-19 պանդեմիան ավերել զբոսաշրջության ոլորտը: Նրա խոսքով՝ մոլորակի բնակչության ամեն 10-րդ մարդն աշխատում է այդ ոլորտում։
Գուտերեշը նշել է նաև, որ զբոսաշրջության ոլորտին աջակցություն կարելի է ցուցաբերել տեխնոլոգիաների օգտագործման, գործընկերային հարաբերությունների ամրապնդման, ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման միջոցով։