|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանը հայտարարել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից (UNWTO) դուրս գալու մտադրության մասին: ԻԱյդ մասին ասված է կազմակրեպության Twitter-ում: «Ռուսաստանը հայտարարել է UNWTO-ից դուրս գալու՝ իր մտադրության մասին»,- ճշտվում է հրապարակման մեջ: Կազմակերպությունում նշել են, որ Մոսկվային անհրաշետ է հետեւել «պաշաճ ընթացակարգին, UNWTO-ից դուրս գալու համար «կպահանջվի մեկ տարի»:
Ավելի վաղ EFE գործակալությունը, վկայակոչելով աղբյուներ, հայտնել է, որ ՌԴ-ն հայտարարել է UNWTO-ից դուրս գալու մասին: UNWTO-ում պարզաբանել են, որ կազմակերպության՝ ապրիլի 27-ին Մադրիդում սկսված արտահերթ Գլխավոր ասամբլեան (ԳԱ), որտեղ պլանավորվել էր քվեարկել ՌԴ-ի անդամության հնարավոր դադարցեման հարցի շուրջը, կշարունակվի: Մարտի 8-ին ԳԱ-ի անցկացման որոշումն ընդունել է կազմակերպության գործադիր խորհուրդը, որը մի քանի անդամների պահանջով գումորվել է Ուկրանիայի շուրջ իրադրության ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: