Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Կիևը պաշտոնապես չի ցավակցություն հայտնել Թեհրանին՝ Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարության ղեկավարի մահվան կապակցությամբ, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Ես չեմ լսել այս մասին», - ասել է Ջալալին Սոլովիևի ուղիղ եթերում՝ ի պատասխան այն հարցին, թե պաշտոնական Կիևը ցավակցե՞լ է Իրանի նախագահի մահվան կապակցությամբ։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։