Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծ, որում խոսվում է նոր տեսակի ոստիկանության՝ համայնքային ոստիկանության ստեղծման մասին։ Նախագծում նշվում է, որ այն իր կառուցվածքով նման է լինելու պարեկային ոստիկանությանը։
«Ունենալով նպատակ՝ շարժվել պրոֆեսիոնալ եւ մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով, մոտեցում է ձեւավորվել՝ մարզային մակարդակում, ինչպես նաեւ Երեւան քաղաքում ունենալ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվեն համայնքային ոստիկանության, անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումներին վերաբերող գործառույթները, ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը եւ այլ օժանդակ գործառույթներ»,- ասված է նախագծում։
Մեր երկրում, փաստորեն, միայն մի կառույց է հզորանում, զարգանում` ոստիկանությունը, որը գնալով օտարվում է հասարակությունից»։