Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Թուրքիայում ապրող համշենահայերը պատրաստվում են իրենց կուսակցությունը ստեղծել։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող 7 հայերը չընդգրկվեցին կուսակցությունների ցուցակներում. տեղեկացնում է «Ասպարեզը»՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» օրաթերթը։
«Նույնիսկ մեկ հայ պատգամավորի ներկայությունը խորհրդարանում Թուրքիային կհիշեցնի իր սեփական պատմությունը»,- հայտարարել է համշենահայ քաղաքական գործիչ Իսմեթ Շահինը։
Նա նաև նշել է, որ կուսակցության անունը կհրապարակվի հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։