|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպում են ավանդական Ջահերով երթը։ Այս տարի երթը կմեկնարկի Հանարապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին որպես ջահակիր` դեպի Ծիծեռնակաբերդ տանելով մարդկության դեմ գործված հանցագործության ճանչման և դատապարտման համար մղվող պայքարը խորհդանշող ջահը:
Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը` https://forms.gle/dbDmeFBzK8pYedaB9
04 ապրիլի 2024 թ․
Երևան